Միջոցառմանը մասնակցությունը կարևոր հնարավորություն է ընձեռել ակադեմիական գործունեության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները ներկայացնելու մասնագիտական հարթակում, ինչպես նաև մասնակցելու քրեակատարողական համակարգի արդի հիմնախնդիրներին նվիրված գիտագործնական քննարկումներին։
2026 թվականի նոյեմբերի 13-ին ՌԲԿ ՄԿԿ «Ռուս-Հայկական համալսարան» Իրավունքի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Ալբերտ Բարսեղյանը մասնակցել է «Պատժից դեպի վերասոցիալականացում․ քրեակատարողական ծառայության արդիականացում» խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր քրեակատարողական ծառայության 107-ամյակին։
Միջոցառման շրջանակներում Ալբերտ Բարսեղյանը հանդես է եկել «Դատապարտյալների իրավական վիճակի հիմնախնդիրները ազատազրկման վայրերում» թեմայով զեկույցով։ Իր ելույթում ուսանողն անդրադարձել է ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց իրավական կարգավիճակին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քրեակատարողական հիմնարկներում նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովմանը։