research
  • 08 Ապր
  • 2026

Քրեաիրավական գիտությունների գնահատողների ակումբը հրավիրում է մասնակցելու «Շնամարտը՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենատարածված դրսևորում» թեմայով հանդիպմանը: 

    ​Հանդիպման խոսնակն է՝ ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական, ի.գ.թ. Մարթա Մելիքսեթյանը:

    Սույն թվականի ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին, ՌՀՀ, նոր մասնաշենք, 7-րդ հարկ, 71-րդ լսարան Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնին առընթեր գործող Քրեաիրավական գիտությունների գնահատողների ակումբը հրավիրում է մասնակցելու քննարկմանը: 

    Միջոցառման ընթացքում քրեաիրավական տեսանկյունից կքննարկվեն շնամարտերի որակման առանձնահատկությունները, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների կիրառման պրակտիկան և քաղաքացիական հասարակության դերը նմանատիպ դեպքերի բացահայտման գործում: