Քրեական գործընթացի արդյունավետ գործունեությունը կախված է դրա բոլոր բաղադրիչների՝ ապացույցների, պաշտպանության, քննչական մարմինների և դատարանների փոխազդեցությունից։
Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի կողմից կազմեկերպվել է կլոր-սեղան քննարկում «Քրեադատավարական առանձին ինստիտուտների վերաբերյալ առկա տեսագործնական հիմնախնդիրները, առաջարկվող հնարավոր լուծումներ» թեմայով, ինչպես նաև առաջարկել հնարավոր լուծումներ։
Կլոր-սեղանի մասնակիցները ներկայացրել են արդիական թեմաների լայն շրջանակ ընդգրկող իրենց հետազոտական աշխատանքները։
Բանախոսները նշեցին, որ փաստերի հաստատման և արդարադատության ապահովման գործընթացում առանցքային դեր ունեն դատարանում առկա ապացույցները։ Դրանք կարող են ներկայացվել տարբեր ձևերով, ներառյալ վկաների ցուցմունքները, փաստաթղթերը, իրեղեն ապացույցները և այլն: Ապացույցների յուրաքանչյուր կատեգորիա ունի իր առանձնահատկությունները:
Քրեական գործընթացի արդյունավետ գործունեությունը կախված է դրա բոլոր բաղադրիչների՝ ապացույցների, պաշտպանության, քննչական մարմինների և դատարանների փոխազդեցությունից։