Թեմա՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն. իրականացված բարեփոխումներ և զարգացման տեսլականներ»։
Ռուս-Հայկական համալսաանի Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնին կից գործող ակումբը ապրիլի 1-ին, ժամը՝12։00-ին, կազմակերպում է հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ՝ Ծովինար Թադևոսի Թադևոսյանի հետ, որտեղ նա հանդես կգա բաց դասախոսությամբ։
Բաց դասախոսությունը անցկացվելու է ՝ Դատական նիստերի դահլիճում։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու։