research
  • 22 Նոյ
  • 2024

ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողուհիներ Մարիամ Սարդարյանը և Եկատերինա Անդրիասյանը մասնակցել են «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հեռանկարները ժամանակակից պայմաններում» մրցույթին

    Մրցույթի նպատակն էր ուսանողներին տեղեկացնել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության արտոնությունների մասին:

    ՌՀՀ համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողուհիներ Մարիամ Սարդարյանը և Եկատերինա Անդրիասյանը մասնակցել են ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հեռանկարները ժամանակակից պայմաններում»: Մրցույթը կազմակերպել էր ՀՀ-ում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: 

    Մրցույթի նպատակն էր ուսանողներին տեղեկացնել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության արտոնությունների մասին:

    Մրցույթի խնդիրն էր բարելավել ուսանողների գիտահետազոտական հմտությունները։ Իրենց գիտական աշխատություններում ուսանողները վերլուծել են ԵԱՏՄ-ի պատմաիրավական նախադրյալները, ինչպես նաև առանձին ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ-ում քաղաքացիական վեճերով օտարերկրյա դատական որոշումների ճանաչման և կատարման ինստիտուտին:

    Ուսանողները բացահայտել են խնդիրներ, որոնք ազդում են ԵԱՏՄ - ում օտարերկրյա դատական որոշումների ճանաչման և կատարման ինստիտուտի իրավական որոշակիության աստիճանի վրա, ինչպես նաև բարձրացրել են այս  իրավական ոլորտում միասնական իրավական կարգավորման մեխանիզմի բացակայության խնդիրը, որի առկայությունը անհրաժեշտ է միասնական շուկայի գործունեության, ինչպես նաև տարբեր անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասնակիցների հավասար իրավունքների պաշտպանության ապահովման համար:

    Եկատերինա Անդրիասյանը և Մարիամ Սարդարյանը ստացան մասնակցության հավաստագրեր: