Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, իրավաբաններ, միջազգայնագետներ և ներդրումներին ու արբիտրաժին առնչվող հարցերով հետաքրքրվող այլ անձինք։
Մարտի 1-ին և 2-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կայացավ Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) Միջազգային իրավունքի ակադեմիա կրթական ծրագրի հինգերորդ դասընթացը, որը նվիրված էր Միջազգային ներդրումային իրավունքին և արբիտրաժին ու կազմակերպված էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) հետ համագործակցությամբ:
Դասընթացի առաջին օրը ներկաները դասախոսություններ լսեցին միջազգային ներդրումային իրավունքի հիմունքների, պետությունների ու ներդրողների միջև առաջացող վեճերի և ներդրումների պաշտպանության վրա զինված հակամարտությունների ազդեցության վերաբերյալ։ Միջոցառման երկրորդ օրվա շրջանակներում բանախոսների կողմից անդրադարձ կատարվեց արբիտրաժային վարույթի էությանն ու առանձնահատկություններին, ինչպես նաև արբիտրների ներկայացվող պահանջներին ու այլ թեմաների։
Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ, իրավաբաններ, միջազգայնագետներ և ներդրումներին ու արբիտրաժին առնչվող հարցերով հետաքրքրվող այլ անձինք։