research
  • 30 Ապր
  • 2026

Մայիսի 11-ին` ժ․ 13:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի 349 լսարանում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Միջազգային քրեական դատարանի հռոմի կանոնադրությունը և ազգային օրենսդրությունը. խնդիրներ և լուծման ուղիներ» խորագրով։

    ​​​​​​​Միջոցառման կազմակերպիչն է հանդիսանում ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը։

    Մասնակիցները կքննարկեն Հռոմի Կանոնադրության վավերացման նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում ՝ միջազգային հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի համատեքստում, Կանոնադրության համապատասխան դրույթները ազգային օրենսդրության մեջ իմպլեմենտացման գործընթացում ծագող խնդիրները և Միջազգային քրեական դատարանի հետ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:

    Կլոր սեղանը իրականացվում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ (Թեմայի ծածկագիր՝ 25YR-5E005):