Դասախոսության շրջանակներում հանգամանալից քննարկման առարկա դարձան քրեակատարողական ծառայության իրավակիրառ գործունեությանը, վերջինիս հիմնական գործառույթներին, ոլորտում իրագործված կառուցվածքային և իրավական բարեփոխումներին, ինչպես նաև համակարգի հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հիմնահարցերը:
2026 թ. ապրիլի 1-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի ունեցավ գիտագործնական հանդիպում, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնին կից գործող «Քրեաիրավական գիտությունների գնահատողների ակումբի» կողմից։