research
  • 29 Մայ
  • 2026

«Հռոմի ստատուտ և ազգային օրենսդրություն» կլոր սեղան

    Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել ենզեկույցներ, որոնք նվիրված են այնպիսի արդիականհարցերի, ինչպիսիք են ցեղասպանության համարպատասխանատվությունը միջազգային քրեականիրավունքում, մարդկայության դեմ հանցագործությունները, ագրեսիան, ինչպես նաև մի շարք այլ բանավիճայինասպեկտներ, որոնք կապված են Հռոմի ստատուտիվավերացման հետ և պահանջում են հետագաիմաստավորում։

    2026 թվականի մայիսի 11-ին Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի կողմից ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը և ազգային օրենսդրությունը. Կիրարկման հիմնահարցերը» № 25YR-5E005 գիտական նախագծի իրականացման շրջանակներումանցկացվեց կլոր սեղան՝ «Միջազգային քրեականդատարանի Հռոմի ստատուտը և ազգային օրենսդրությունը. հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով:

    Միջոցառումը միավորեց ամբիոնի դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին՝ ստեղծելով հարթակհետաքրքիր քննարկումների և կարծիքների փոխանակմանհամար: Ամբիոնի վարիչ՝ ի.գ.թ., դոցենտ ՆաիրաԶոհրաբյանն ընդգծեց, որ միջազգային քրեականիրավունքը ամբիոնի առանցքային գիտականուղղություններից է, և այս ոլորտում հետազոտություններըհատկապես արդիական են զարգացման այս փուլում:

    Գիտական նախագծի ղեկավար՝ ի.գ.թ., ամբիոնիդասախոս Ադելինա Սարգսյանը նշեց, որ ՀՀ կողմիցՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտիվավերացման համատեքստում կարևորվում է միջազգայինիրավական նորմերի և դատական նախադեպերիքննադատական իմաստավորումը Հայաստանի իրավականհամատեքստի պրիզմայով: