team

Թադևոսյան Լիլիթ Զելիմի

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նկարագիր

Կրթություն / Որակավորման բարձրացում

1993 թ․ ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 միջնակարգ դպրոցը։


1998 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նույն տարում ընդունվել է ասպիրանտուրա և 2001 թ․ ավարտել այն Երևանի պետական համալսարանում։
2001 թ․ Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2006–2010 թթ․ եղել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Մոսկվայի համալսարանի դոկտորանտ։


2010 թ․ նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, և Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը վավերացվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության կողմից, իսկ դոկտորի դիպլոմը՝ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի կողմից։
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 2017 թ․ փետրվարի 17-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։

Աշխատանքային գործունեություն

1998 թ․–ից մինչև 2012 թ․ հունիս աշխատել է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում։
12.1998 – 01.1999 — քննիչ-ստաժոր, Երևանի Էրեբունի վարչական շրջանի դատախազություն
01.1999 – 04.2001 — քննիչ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազություն
04.2001 – 11.2004 — ավագ քննիչ, նույն դատախազություն
11.2004 – 05.2006 — դատախազի օգնական, նույն դատախազություն
05.2006 – 11.2007 — դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչություն
11.2007 – 10.2011 — դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության գործերով վարչություն
10.2011 – 30.06.2012 — ավագ դատախազ, նույն վարչություն
Եղել է ՀՀ գլխավոր դատախազության գիտամեթոդական խորհրդի անդամ։
1998 թ․-ից համատեղությամբ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ․ դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և Ռուս-Հայկական համալսարանի իրավունքի ինստիտուտում։ Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում։
Լ․ Թադևոսյանը հանդիսանում է ԵՊՀ-ում գործող Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանում գործող մասնագիտական խորհրդի անդամ։
Ռուս-Հայկական համալսարանի իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ։

2012 թ․ հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
2016 թ․ սեպտեմբերի 22-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թ․ հուլիսի 12-ի որոշման հիման վրա և ՀՀ նախագահի 2018 թ․ հուլիսի 20-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։
2021 թ․ փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ։

2025 թվականի ընթացքում միջազգային համաժողովներին, աշխատաժողովներին, կլոր սեղան -քննարկումներին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի մասնակցության վերաբերյալ
1 Աշխատաժողով՝ 2025 թվականի հունվարի 15-ից 16-ը՝ «ՄԻԵԿ ստանդարտների և ՄԻԵԴ դատական պրակտիկայի զարգացումները» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։
2 Աշխատաժողով՝ 2025 թվականի փետրվարի 14-ից 15-ը՝ «Դատարանների կողմից
Սահմանադրության անմիջական կիրառման սահմանները՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով մշակված չափորոշիչների լույսի ներքո» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։
3 Համաժողով՝ 2025 թվականի ապրիլի 21-ին՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։
4 Աշխատաժողով՝ 2025 թվականի մայիսի 26-ից 27-ը՝ «ՄԻԵԴ վճիռների կատարման հիմնական զարգացումները և լավագույն պրակտիկան ՄԻԵԿ-ի 6-րդ, 8-րդ և 46-րդ հոդվածների շրջանակում» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։
5 Աշխատաժողով՝ 2025 թվականի հունիսի 7-ից 8-ը՝ «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարույթային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» խորագրով։
6 Համաժողով՝ 2025 թվականի հուլիսի 1-ին՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝
հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում կոռուպցիա և փողերի լվացում» խորագրով։
7 Աշխատաժողով՝ 2025 թվականի հուլիսի 6-ից 7-ը՝ «Գույքի բռնագանձում և
հիմնարար իրավունքներ ՀՀ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով մշակված չափորոշիչների լույսի ներքո» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։
8 Համաժողով՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ «Անգլիական իրավունքի օրեր Երևանում» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։
9 Ժողովրդավարության հայկական ֆորում՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝
«Ժողովրդավարության ամրապնդման օրակարգը Հայաստանում» խորագրով։
10 Միջազգային համաժողով՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ «Դրամական միջոցների լվացման օրինականացումը» խորագրով (ԼԹադևոսյանը հանդես է եկել ելույթով)։

Պարգեվներ

  1. 2007 թ․ պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով։
  2. Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2012 թ․ ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով, բազմիցս խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով։
  3. Իրավագիտության ոլորտում ներդրման և դատական իշխանության զարգացման համար ՀՀ նախագահի 2020 թ․ մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

Դասավանդվող առարկաներ (2025/2026 ուստարի)

  • «Քրեական դատավարությունում մինչդատական վարույթի դատական երաշխիքների հիմնախնդիրները Հայաստանում» (Մագիստրատուրա)
  • «Հանցագործությունների որակավորման հիմնական կանոններն ու սկզբունքները (տեսության և պրակտիկայի խնդիրներ)» (Մագիստրատուրա)
  • «Դատական ակտերի վերանայման հիմնախնդիրը ՀՀ քրեական դատավարությունում» (Բակալավրիատ)

Ֆայլեր