Սույն թվականի ապրիլի 15-ին, ժամը 16:00-ին, ՌՀՀ, նոր մասնաշենք, 7-րդ հարկ, 71-րդ լսարան Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնին առընթեր գործող Քրեաիրավական գիտությունների գնահատողների ակումբը հրավիրում է մասնակցելու քննարկմանը:
Միջոցառման ընթացքում քրեաիրավական տեսանկյունից կքննարկվեն շնամարտերի որակման առանձնահատկությունները, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների կիրառման պրակտիկան և քաղաքացիական հասարակության դերը նմանատիպ դեպքերի բացահայտման գործում: