«Մարդու իրավունքները թվային ժողովրդավարության մեջ»
ELSA Հայաստանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, հայտարարում է հանրապետական մասշտաբով միջբուհական դատախաղ-մրցույթ։
Ո՞ւմ համար է. իրավաբան ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները թվային ժողովրդավարության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմների և իրավական փաստարկման հմտությունների վերաբերյալ։
Ի՞նչ է տալիս. իրավական հետազոտություն, գրավոր և բանավոր փաստարկման հմտությունների զարգացում, ՄԻԵԴ նիստերին մոտ ձևաչափով դատախաղ, ինչպես նաև մասնագիտական դասընթաց՝ նվիրված ՄԻԵԴ գործունեությանը և նախադեպային որոշումների որոնմանը։
Փուլերը. գրավոր (երկու իրավական դիրքորոշում՝ Դիմումատուի և Կառավարության անունից) և բանավոր (դատախաղ՝ մասնագետներից և փորձագետներից կազմված դատավորների առջև)։ Եզրափակիչը՝ 2026 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թ. հոկտեմբերի 30։
Ինչպե՞ս դիմել. լրացնել դիմում-հայտը և ուղարկել [email protected] հասցեին։
Դիմում-հայտը և կանոնները՝ այստեղ։
Հարցերի դեպքում՝ [email protected]։