research
  • 02 Ապր
  • 2026

ՌՀՀ-ում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի հետ։

    ​Բանախոսի ելույթն ուղեկցվեց աշխույժ մասնագիտական քննարկմամբ. ուսանողներն ակտիվորեն հնչեցրեցին հարցադրումներ, որոնք վերաբերում էին ինչպես ծառայության աշխատանքի պրակտիկ կողմերին, այնպես էլ առկա արդի հիմնախնդիրներին և դրանց հաղթահարմանն ուղղված համակարգի կատարելագործման ուղիներին: ​

    2026 թ. ապրիլի 1-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի ունեցավ գիտագործնական հանդիպում, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնին կից գործող «Քրեաիրավական գիտությունների գնահատողների ակումբի» կողմից։ Միջոցառման հրավիրյալ բանախոսն էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար:

    Թադևոսյանը, ով հանդես եկավ փոխներգործուն դասախոսությամբ։ ​Դասախոսության շրջանակներում հանգամանալից քննարկման առարկա դարձան քրեակատարողական ծառայության իրավակիրառ գործունեությանը, վերջինիս հիմնական գործառույթներին, ոլորտում իրագործված կառուցվածքային և իրավական բարեփոխումներին, ինչպես նաև համակարգի հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հիմնահարցերը:

    Մասնագիտական քննարկմանը մասնակցեցին նաև ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Սերգեյի Ավետիսյանը, ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Յուրիի Զոհրաբյանը, կազմակերպչական հարցերով ՀՌՀ ռեկտորի խորհրդական Մարթա Էդուարդի Մելիքսեթյանը և ՌՀՀ իրավաբանական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր իրավախորհրդատու Սասուն Հովհաննեսի Բաղդասարյանը: