research
  • 04 Դեկ
  • 2024

Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտ այցելել է ՌՀՀ-ն

    ՌՀՀ-ն կազմակերպել է հանդիպում Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտի հետ

    Այս տարի Ռուս-Հայկական համալսարանը հերթական անգամ ազդարարեց իր գիտահետազոտական ներուժի մասին՝ մի շարք հաղթանակներ տանելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթի շրջանակներում: Մրցույթի կարևոր պայման է հանդիսանում գիտական խմբի հետ համգործակցող օտարերկրյա գործընկերոջ կողմից Հայաստանի Հանրապետություն այցելությունը:
    Ուրախ ենք տեղեկացնել, որ նախագծի մեկնարկից ընդամենը չորս ամիս անց «Կրթության բնագավառի հանրային կառավարման իրավական հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտական թեման իրականացնող գիտական խմբին ՝ ի. գ. դ, պրոֆեսոր Ա. Ղամբարյանի ղեկավարությամբ, հաջողվեց կազմակերպել ի. գ. դ,, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտի այցը Հայաստան: Պրոֆեսորը սահմանադրական իրավունքի բնագավառի ականավոր մասնագետ է, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրների միջազգային իրավական գործընթացների գիտակ: Պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը տարիներ շարունակ համագործակցում է ՀՀ գիտական և, մասնավորապես, իրավական հանրության հետ, և նրա ներդրումը Հայաստանի սահմանադրական մշակույթի կայացման գործում անգնահատելի է: Այսպես, նա էական ներդրում ունի սահմանադրական բարեփոխումներին, որոնք անկախ Հայաստանում իրականացվել են 90-ական թվականներից։
    Գիտական խմբի նախագծային աշխատանքների շրջանակներում պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը մասնակցեց Հայ-ռուսական համալսարանի գիտական կյանքի ամենախոշոր իրադարձությանը՝ Միջազգային տասնութերորդ տարեկան գիտաժողովին: Դեկտեմբերի երեքին անցկացվեց կլոր սեղան, որի ընթացքում պրոֆեսորը հանդես եկավ «Կրթության իրավունքը որպես անհատական իրավունք և որպես ինստիտուտ միջազգային և ազգային իրավունքում» զեկույցով: Կլոր սեղանի մասնակիցների քննարկման առարկա դարձան Գերմանիայում և Հայաստանում կրթության ոլորտի առանձնահատկություններին վերաբերող մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բուհերի պետական կառավարման և ինքնավարության հարաբերակցության, ուսանողների պատասխանատվության հիմքերի և միջոցների, ակադեմիական արձակուրդի տրամադրման կարգի, ներհամալսարանական կոնֆլիկտների լուծման եղանակների և այլ հարցերի: