research
  • 03 Սեպ
  • 2021

«Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով

    Գիտաժողովը տեղի կունենա 2021թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում

    2021թ.-ի նոյեմբերի 11-ից 13-ը ՇՊՀ-ում  տեղի կունենա «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով (http://shsu.am/2021%d5%a9-2/ ):

    Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

    📌Մաթեմատիկական գիտություններ
    📌Բնագիտական գիտություններ
    📌Տեխնիկական գիտություններ
    📌Աշխարհագրական գիտություններ
    📌Տնտեսագիտություն
    📌Հումանիտար գիտություններ
    📌Հասարակական գիտություններ
    📌Դասավանդման մեթոդիկաներ 
    ​​​​​​​
        Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):
        Գիտաժողովին առկա կամ հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/online-registration- 2021/, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/:                                                                           
      Ներկայացված   հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի      Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված միջազգային գիտաժողովին:


    Լրացուցիչ տեղեկատվություն
    ➡️