team

Թադևոսյան Զելիմ Ատոմի

Իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Նկարագիր

Կրթություն
1965–1970 թթ.ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող։
1970–1973 թթ.ԽՍՀՄ Գլխավոր դատախազության Մոսկվայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ։
1975 թ.Գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ Արդարադատության նախարարության Դատական փորձաքննությունների համամիութենական ինստիտուտի փաստաթղթերի տեխնիկական փորձաքննության ֆակուլտետը։
1976 թ.Գերազանցությամբ ավարտել է նույն ինստիտուտի դատաձեռագրաբանական փորձաքննությունների ֆակուլտետը։
Մասնագիտական հետաքրքրություններ - Քրեական իրավունք (ընդհանուր մաս), Քրեական իրավունք (հատուկ մաս), Քրեական դատավարություն, Քրեակատարողական իրավունք, Հանցավորության կանխարգելում։
Լեզուների իմացություն Ռուսերեն, հայերեն։
Աշխատանքային և գիտամանկավարժական գործունեություն
1973–1974 թթ.Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։
1974–1981 թթ.ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,
1991–1999 թթ.՝ ավագ դասախոս։
1980–1987 թթ.ՀԿԿ Կենտկոմի Մարկսիզմ-լենինիզմի համալսարանի դասախոս։
1996-1998 թթ.Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս։
1996 թ.-ից առ այսօրԱրտաքին տնտեսական կապերի համալսարանի պրոֆեսոր։
2009 թ.-ից առ այսօրՀայ-Ռուսական համալսարանի պրոֆեսոր։
2011–2014 թթ.Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս։
1974 թ., 1996–2008 թթ.ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
1974–1976 թթ.ՀՀ արդարադատության նախարարության ԴՓԳՀԼ (НИЛСЭ) կրիմինալիստիկական փորձաքննությունների բաժնի պետ։
1976–1983 թթ.ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի վարչական մարմինների բաժնի հրահանգիչ։
1983–1991 թթ.Երևան քաղաքի Շահումյանի շրջանի դատախազ։
1992–1996 թթ.ՀՀ բնապահպանական դատախազության ավագ օգնական, դատախազի տեղակալ։
1997–2004 թթ.ՀՀ Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ, վարչության պետի տեղակալ։
2004–2007 թթ.ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ։
2007–2009 թթ.ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ։
1995–1999 թթ.ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի նախագահ։
1996–2012 թթ. – «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի դասախոս։
1997–2002 թթ.ՀՀ ԳԱԱ գիտական հետազոտությունների փորձաքննության հանձնաժողովի անդամ։
2002–2007 թթ.ՀՀ ԳԱԱ փորձագիտական և նորարարական ներդրումների հանձնաժողովի անդամ։
Գիտական և հրապարակախոսական գործունեություն Մոտ 40 հրապարակախոսական հոդվածի և 68 գիտական աշխատանքի (հոդվածներ, մեկնաբանություններ, մենագրություններ) հեղինակ է, «Հայաստանի և Ռուսաստանի քրեական իրավունք» դասագրքի համահեղինակ։
1985–1990 թթ.Գերագույն դատարանին առընթեր գիտամեթոդական խորհրդի անդամ, իսկ 2004–2008 թթ.՝ ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհրդի անդամ։
1985–1990 թթ.Երևան քաղաքի Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավոր։
ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված «Օրինականություն» և «Օրենք և իրականություն» ամսագրերի գիտական խմբագրական խորհուրդների անդամ։
7 հայցորդի գիտական ղեկավար։
Մասնակցություն միջազգային գիտաժողովների, սեմինարների և իրավաբանական ֆորումների (ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Ավստրիա, Հունգարիա, Նիդերլանդներ)։
Պարգևներ և կոչումներ
  1. 1973 թ.Իրավաբանական գիտությունների թեկնածու։
  2. 1979 թ. – «Գիտելիք» համամիութենական ընկերության ոսկե մեդալ՝ ակտիվ դասախոսական գործունեության համար։
  3. 1980 թ.ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի պատվոանշան։
  4. 1987 թ.ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով՝ մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակ»։
  5. 1997 թ.Փիլիսոփայության դոկտոր։
  6. 1996 թ.Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
  7. 2003 թ.ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչում։
  8. 2004 թ.ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (արդարադատության գեներալ-մայոր)։
  9. 2004 թ.ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ։
  10. 2006 թ. – «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ։
  11. 2008 թ.ՀՀ ԲՈԿ-ի կողմից շնորհվել է դոցենտի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
  12. 2014 թ.Իրավագիտության ասպարեզում ունեցած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
  13. 2015 թ.ՀՀ ԲՈԿ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ։
  14. 2018 թ.Մեդալ «ՀՀ դատախազության 100-ամյակ»։
Դասավանդվող առարկաներ (2025/2026 ուս. տարի)
«Պատժի նշանակման առանձնահատկությունները՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի» (Մագիստրատուրա):
«Հանցագործությունների առանձին տեսակների քննության մեթոդիկան» (Մագիստրատուրա):
«Պատժի նշանակման առանձնահատկությունները ՀՀ-ում» (Մագիստրատուրա):

 

Ֆայլեր