team

Գրիգորյան Մարիամ Արայիկի

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս

Նկարագիր

Կրթություն, գիտական աստիճաններ և գիտական կոչումներ
2024 թ. Իրավաբանական գիտությունների թեկնածու
2016-2019 թթ.Արցախի պետական համալսարան, ԺԲ. 00.06 «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ ասպիրանտուրա:
2013-2016 թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Իրավագիտության» մագիստրոսի աստիճան
2009-2013 թթ. Արցախի պետական համալսարան, Տնտեսաիրավաբանական ֆակուլտետ, «Իրավագիտության» բակալավրի աստիճան (Գերազանցության դիպլոմ)
Մասնագիտական հետաքրքրություններ
Միջազգային հանրային իրավունք, մարդու իրավունքների միջազգային իրավունք, մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ինստիտուցիոնալ և իրավակիրառական խնդիրներ, միջազգային մարդասիրական իրավունք
Աշխատանքային փորձ
2012-2013 թթ. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի  ընդհանուր բաժնի 1-կարգի մասնագետ
2013-2016 թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներման և  քաղաքացիության հարցերի բաժնի առաջատար մասնագետ,
2016-2020 թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ,
2020-2021 թթ. ԱՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներման և  քաղաքացիության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ,
2021-2023 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի օգնական
2021-թ. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ:
2017-2023 թթ. գիտամանկավարժական գործունեություն՝ Արցախի պետական համալսարանում, ՀՀ Հյուսիսային համալսարանում և Գորիսի պետական համալսարանում, Մեսրոպ Մաշտոց համալսարանում, ինչպես նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարում
2024 թ. – մինչ օրս – ՌՀՀ-ի Իրավունքի ինստիտուտի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս
Գիտակրթական և դասավանդողական փորձ՝ 13 տարի
ՌՀՀ-ում աշխատանքի ստաժ՝ 2 տարի
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Դասավանդվող առարկաներ (2025–2026 ուսումնական տարի)
«Միջազգային իրավունք» (Բակալավրիատ)
«Միջազգային մարդասիրական իրավունք» (Բակալավրիատ)
«Իրավագիտություն» (Բակալավրիատ)
Գիտական ​​հրապարակումներ
  1. Մարդու իրավունքների միջազգային-իրավական պաշտպանության հիմնախնդիրն Արցախի Հանրապետությունում, Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր 1/2017, էջ 67-72:
  2. Толстых В.Л., Григорян М.А., Коваленко Т.С., Халабутенко О.А. Проблемы формирования и функционирования правовых систем непризнанных государств, Российский юридический журнал 3(120)/2018, ст. 36-44.
  3. Толстых В.Л., Григорян М.А., Коваленко Т.С., Халабутенко О.А. Проблемы формирования и функционирования правовых систем непризнанных государств (окончание), Российский юридический журнал 4(121)/2018, ст. 43-55.
  4. Tolstykh V., Grigoryan M., Kovalenko T. Legal systems of Post-Soviet Non Recognized States: Structural Problems/Russian Law Journal. 2-19.Vol.7. N 2.P. 81-100. (Scopus)
  5. Ազգերի և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության դեմ ուղղված մարտահրավերները, Հանրային Կառավարում 2/2019, էջ 127-140:
  6. Միջազգային հանրային իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ազգային-ազատագրական պայքարի իրավաչափության հարցը, Գիտական Արցախ 2(3)2019, էջ 306-316:
  7. Մարդու իրավունքների պաշտպանության սահմանափակման միջազգային իրավական կարգավորումները՝ չճանաչված պետությունների միջազգային իրավասուբյեկտայնության հիմնախնդրի համատեքստում, Գիտական Արցախ 2(5)2020, էջ 58-72:
  8. Միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտումներն Արցախյան երրորդ պատերազմում, Երևան, Գիտական Արցախ, №3(10), 2021, էջ 121-134:
  9. Արցախահայության հիմնարար իրավունքների խախտումներն Ադրբեջանի կողմից Արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում, Երևան, Գիտական Արցախ, №4(15), 2022, էջ 55-68:
  10. Գրիգորյան Մ․, Հարությունյան Ա․, 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման» եռակողմ հայտարաության իրավաբանական ուժն ու հետևանքները, Երևան, Գիտական Արցախ, №2(17), 2023, էջ 9-23:
  11. Գրիգորյան Մ․, Բեգլարյան Ռ․, Արցախում կատարված պատերազմական հանցագործությունների համար միջազգային իրավական պատասխանատվության որոշ հիմնահարցեր, Երևան, Գիտական Արցախ, №4(23), 2024, էջ 36-48:
  12. Գրիգորյան Մ․, Հարությունյան Ա․, «Պաշտպանելու պարտականություն» սկզբունքի կիրառելիության սահմաններն Արցախում, Երևան, Գիտական Արցախ, №2(25), 2025, էջ 28-42:

Ֆայլեր