Նկարագիր
Կրթություն
2006–2010 թթ.
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, «Իրավագիտություն» ուղղություն, ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2010–2012 թթ.
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, «Իրավագիտություն» ուղղություն, ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2012–2015 թթ.
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, ասպիրանտուրա։
2015 թ. հուլիսի 4
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Դատավճռի հիմնախնդիրները որպես արդարադատության իրականացման ակտ ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով, որի համար նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2012–2014 թթ.
Ուսանել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2019 թ.
ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Մասնագիտական հետաքրքրություններ
Ապացույցների տեսության արդիական հիմնախնդիրներ, նախաքննության կատարելագործում, դատական վերահսկողություն, կողմերի մրցակցության սկզբունքի իրականացում, համեմատական քրեական դատավարական իրավունք։
Լեզուների իմացություն
Ռուսերեն, հայերեն, անգլերեն
Աշխատանքային փորձ
2012–2019 թթ.
Մինչև 2015 թ.՝ դատավորի օգնական, այնուհետև՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։
2013–2016 թթ.
ՀՀ ոստիկանության կրթական համալիրի քրեական դատավարության ամբիոնի դասախոս։
2015 թ. – մինչ օրս
Դասախոս՝ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում։
2016 թ. – մինչ օրս
ՀՀ ԲՈԿ-ի իրավագիտության մասնագիտացված խորհրդի №063 գիտական քարտուղար՝ Ռուս-հայկական համալսարանում։
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ՎԴԽ-78-Օ-185 որոշմամբ ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ նախագահի 2019 թ. նոյեմբերի 22-ի № ՆՀ-262-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ՎԴԽ-66-Օ-148 որոշմամբ ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ նախագահի 2020 թ. հոկտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Դասընթացներ (2025/2026 ուստարի)
«ՀՀ քրեական դատավարություն» – (Բակալավրիատ)
«Նախաքննության դատական երաշխիքների հիմնախնդիրը ՀՀ քրեական դատավարությունում» – (Մագիստրատուրա)
Ֆայլեր