Կրթություն
2004–2008 թթ. – Հայ-Ռուսական համալսարան, «Իրավագիտություն» (բակալավրիատ)։
2008–2010 թթ. – Հայ-Ռուսական համալսարան, «Իրավագիտություն» (մագիստրատուրա)։
2016 թ. – Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Պետական իշխանության դեմ ուղղված շահադիտական հանցագործությունների իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները (իրավահամեմատական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Մասնագիտական հետաքրքրություններ Քրեական իրավունք (Ընդհանուր մաս), քրեակատարողական իրավունք, քրեաբանություն, մեդիա իրավունք։
Լեզուների իմացություն Ռուսերեն, հայերեն, անգլերեն։
Աշխատանքային փորձ / Որակավորման բարձրացում
2024 թ. փետրվարի 14-ից առ այսօր – ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության ճանաչման և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի որոշման բաժնի պետ։
Կոչումը՝ Քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի առաջատար ծառայող։
2020 թ. հուլիսի 29-ից մինչև 2024 թ. փետրվարի 14-ը – ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի գլխավոր մասնագետ։
Կոչումը՝ Քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի առաջատար ծառայող։
2016 թ.-ից առ այսօր – Հայ-Ռուսական համալսարանի Քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս։
2011 թ. սեպտեմբերից մինչև 2013 թ. հուլիս – «Հայաստանի եվրոպական քոլեջ» հիմնադրամի դասախոս։
2010–2011 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
2009 թ. փետրվարից մինչև 2010 թ. հուլիսի 31-ը – «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ին առընթեր գործող «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի» իրավաբանի օգնական։
Հրապարակումներ
"Четвертая власть" в новых реалиях: плюсы и минусы медиасферы Армении" // "Вестник НГУ" (Серия: История, филология. 2025. Т.24, N6, Журналистика, 2025, с.87-100).
Դասավանդվող առարկաներ (2025/2026 ուս. տարի)
«Քրեաբանություն» (Բակալավրիատ)
«Քրեակատարողական իրավունք» (Բակալավրիատ)