team

Ադիլխանյան Ռոբերտ Արկադիի

Դասախոս

Նկարագիր

Կրթություն
Հիմնական բարձրագույն կրթություն – 1999 թ․, Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա։
 Ունի ավելի քան 50 հավաստագրեր կիբերհանցագործությունների, կիբերանվտանգության, էլեկտրոնային ապացույցների, կրիպտոակտիվների և հարակից թեմաների վերաբերյալ։ Մասնակցել է ավելի քան 50 միջազգային գիտաժողովների նշված ոլորտներում։
Մասնագիտական հետաքրքրություններ
Կիբերհանցագործությունների քննություն, քրեականագիտություն (կրիմինալիստիկա), արհեստական բանականություն, բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրում՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Աշխատանքային փորձ
2001 թ․-ից մինչև 2025 թ․ հունիսը աշխատել է Հայաստանի Հանրապետության տարբեր իրավապահ մարմիններում (Գլխավոր դատախազություն, ոստիկանություն, քննչական մարմիններ)։
2019 թ․ հիմնադրել և մինչև 2025 թ․ հունիսը ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեի առանձնապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը։ Միաժամանակ հիմնադրել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան, որը նույնպես ղեկավարել է։
2025 թ․ հուլիսից մինչ օրս հանդիսանում է «Յանդեքս Արմենիա» և «Յանդեքս Վրաստան» ընկերությունների անվտանգության ղեկավար։
2017 թ․-ից մինչ օրս դասավանդում է Քրեական իրավունքը (կիբերհանցագործություններ), Քրեական դատավարական իրավունքը (էլեկտրոնային ապացույցներ) և Քրիմինալիստիկան (կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության առանձնահատկություններ) Արդարադատության ակադեմիայում՝ քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների քննիչների, դատախազների և դատավորների համար։
 2025 թ․-ից մինչ օրս դասավանդում է «Կիբերհանցագործություններ» առարկան Հայաստանի Եվրոպական համալսարանում։
Դասընթացներ (2025/2026 ուսումնական տարի)
«Թվային քրեական իրավունք» – (մագիստրատուրա)

Ֆայլեր