event

Միջազգային հանրային իրավունքի դպրոցի շրջանակներում տեղի կունենա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք և միջազգային քրեական իրավունք» թեմայով

  • 16 Май , 2024
Մայիսի 18-ին ՝ ժամը 10:00-ին, ՀՌՀ Պիոտրովսկու անվան լսարանում միջազգային հանրային իրավունքի դպրոցի շրջանակներում տեղի կունենա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք և միջազգային քրեական իրավունք» թեմայով: Միջազգային իրավունքի դպրոցը կազմակերպում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը` գործընկեր համալսարանների և մասնագետների հետ համագործակցությամբ:
Դասընթացի անցկացման նպատակն է խորացնել համագործակցությունն ակադեմիական հաստատությունների, ինչպես նաև ոլորտային մասնագետների հետ՝ ի նպաստ ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանում միջազգային հանրային իրավունքի բնագավառում գիտելիքների ամրապնդման: