research
  • 06 Դեկ
  • 2024

XVIII Տարեկան Միջազգային գիտաժողովի շրջանակներում անցկացվեց գիտական սեմինար «Կրթության իրավունքը՝ որպես  հիմնարար իրավունք և որպես ինստիտուտ միջազգային և ներպետական իրավունքում » թեմայով։

    Սեմինարին մասնակցեցին իրավաբանական գիտությունների դոկտոր, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտը, ոլորտի փորձագետներ, ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի դասախոսներ և բուհի ուսանողներ։

    Սեմինարի հիմնական բանախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտը շեշտեց, որ 2015 թվականի սահմանադրությունը ոչ միայն արմատապես փոխեց Հայաստանի կառավարման համակարգը՝ նախագահականից անցում կատարելով խորհրդարանական կառավարման, այլև զգալիորեն ընդլայնեց և ուժեղացրեց մարդու և քաղաքացու իրավունքների երաշխիքները։

    «Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում կրթության իրավունքին, որը ամրագրված է 38-րդ հոդվածով։ Այս հիմնարար իրավունքը դեռևս կարևոր տեղ էր զբաղեցնում Հայաստանի Խորհրդային Հանրապետության սահմանադրությունում՝ համաձայն հոդված 43-ի»,- ասաց նա։

    Օտտո Լյուխտերհանդտը հավելեց նաև, որ լեզուն, այբուբենը և հոգևոր ավանդույթները դարձան հայկական ազգային ինքնության և հպարտության հիմքը. «Այս սերն առ գիտություն և հարգանքն առ պատմություն իրենց նշանակությունը չեն կորցրել մինչև այսօր»։

    Նշենք, որ սեմինարին մասնակցում էին ոլորտի փորձագետներ, ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի դասախոսներ և բուհի ուսանողներ։