research
  • 01 Դեկ
  • 2022

Լույս է տեսել Մհեր Սահակյանի «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» աշխատությունը՝ նվիրված ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

    Հեղինակը գիրքը նվիրել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

    Երևան, 1, դեկտեմբերի: Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow, Ավստրիայի Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս, ք.գ.թ. (Նանծինի համալսարան) Մհեր Սահակյանի «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասըթնացի ուսումնամեթոդական ձեռնարկը։  Հեղինակը գիրքը նվիրել է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
    Սույն աշխատության խնդիրն է վերլուծել ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն ու մարտահրավերները, նրա դերը Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում, հարաբերությունները գերտերություն ԱՄՆ-ի և մեծ տերությունների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի հետ, չինական արտաքին քաղա- քականության մեջ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության դերը որպես հիմնական գործիք: Ներկայացնել Չինաստանի վարած արտաքին քաղաքականությունը Կենտրոնա- կան Ասիայում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Արևելյան և Արևմտյան Եվրոպայում, Արևելյան Ասիայում, Աֆրիկայում, Չինաստանի բազմակողմ քաղաքակա- նությունը` ՇՀԿ-ում, ԲՌՀՉՀ-ում ՌՀՉ-ում, ՄԱԿ-ում և այլն: Հեղինակն անդրադառնում է նաև «Մետաքսի թվային ճանապարհին» և չինական տեխնոլոգիաների դերին՝ միջազգային հարաբերություններում: Սույն աշխատությունն առաջարկում է դասավանդման մեթոդներ, որոնք հեղինակն օգտագործել է ՀՌՀ-ում, ԵՊՀ-ում, ԳԱԱ ԳԿՄԿ-ում դասավանդելու ընթացքում:
    Գիրքը հրատարակվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի կողմից: Աշխատությունը հրատարակության է երաշխավորվել Հայ-ռուսական համալսարանի Գիտական խորհրդի և ՀՌՀ Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Գրախոսներ՝ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ, դոցենտ Դավիթ Մանասյան և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյան: Տպագրվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում:
    Նախատեսված է արտաքին քաղաքականություն, արևելագիտություն դասավանդողների, հետազոտողների, դիվանագետների, բիզնեսմենների, ուսանողների, նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվողների և ընթերցողների լայն շրջանակների համար: