team

Յուզբաշյան Սամվել Սեյրանի

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոս

Նկարագիր

Կրթություն
2013–2014 թթ. ՀՀ դատախազության դպրոց
2011–2014 թթ. Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի ասպիրանտ, 2014 թ.
2009–2011 թթ. Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարան, իրավագիտության մագիստրոս (քրեական իրավունք), գերազանցության դիպլոմ
2005–2009 թթ. Ռուս-Հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իրավագիտության բակալավր՝ գերազանցությամբ
Մասնագիտական հետաքրքրություններ
Ապացույցների տեսություն և ապացուցում, քրեական դատավարության տարբերակումը, դատավարական հարկադրանքի միջոցների համակարգ
Լեզուների իմացություն
Ռուսերեն, հայերեն, անգլերեն
Աշխատանքային գործունեություն
14.06.2022 թ. – մինչ օրս
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

01.09.2017 թ. – մինչ օրս
ՀՀ Արդարադատության ակադեմիայի դասախոս

01.11.2016 թ. – մինչ օրս
ՌՀՀ իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս

01.09.2015 թ. – մինչ օրս
Ֆրանսիական համալսարան Հայաստանում, իրավաբանական ֆակուլտետի դասախոս

24.09.2018 թ. – մինչ օրս
ՀՀ կենտրոնական ռազմական դատախազության՝ զինվորական ծառայության դեմ ուղղված առանձնապես կարևոր գործերի քննության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական

23.05.2017 թ. – 24.09.2018 թ.
ՀՀ կենտրոնական ռազմական դատախազության՝ զինվորական ծառայության դեմ ուղղված առանձնապես կարևոր գործերի քննության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ

11.02.2014 թ. – 23.05.2017 թ.
Երևանի կայազորի ռազմական դատախազության դատախազ

08.01.2013 թ. – 10.02.2014 թ.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության մասնագետ

19.01.2012 թ. – 08.01.2013 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի հաշվառման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, հաշվառման և գնահատման բաժնի պետի տեղակալ

27.06.2011 թ. – 19.01.2012 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական

17.01.2011 թ. – 27.06.2011 թ.
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության ստաժոր

01.02.2009 թ. – 30.05.2012 թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (համատեղությամբ)

Վերապատրաստումներ և դասընթացներ
«Դատավորների կողմից գենդերազգայուն դատավարությունների անցկացման վերաբերյալ քննարկում»
«Մարդու թրաֆիքինգի դեմ պայքար» HELP առցանց դասընթաց
«Էթիկայի և վարքագծի վերաբերյալ սեմինար»

Դասընթացներ (2025/2026 ուստարի)
«Ապացույցների տեսությունը քրեական դատավարությունում» – (Մագիստրատուրա)
«Քրեական իրավունք» – (Բակալավրիատ)

 

Ֆայլեր