Կրթություն / Վերապատրաստում
1970–1975
Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ
Իրավաբանական գիտությունների դոկտոր
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան
ՀՀ արդարադատության պետական խորհրդական
Աշխատանքային գործունեություն
1975–1984
ՀՀ ներքին գործերի նախարարության քննիչ, ավագ քննիչ,
հատուկ կարևոր գործերով քննիչ
1984–1992
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ կարևոր գործերով քննիչ
1992–1996
Արմավիրի միջշրջանային դատախազ
1996–2001
Երևան քաղաքի դատախազ
2001–2004
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
1999–2004
ՀՀ արդարադատության խորհրդի անդամ,
ՀՀ արդարադատության խորհրդի նախագահի տեղակալ
2005–2014
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2014–2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական գործունեություն
Ավելի քան 50 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ։
2003 թ.
Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություններ
2005 թ.
Սպանությունների ընդհանուր բնութագրումը, տեսակները և որակման առանձնահատկությունները
2010 թ.
Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների որակման հիմնախնդիրները
2011 թ.
Սպանությունների որակման հիմնախնդիրները
2013 թ.
Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը, որակման հիմնախնդիրները և դրա տարանջատումը այլ հանցագործություններից
Պարգևներ
Պարգևատրվել է հոբելյանական մեդալներով՝ «Մխիթար Գոշ», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Դրաստամատ Կանայան», «Արամ Մանուկյան», «Գարեգին Նժդեհ», «Ներսես Շնորհալի», «Պարույր Սևակ», «Իրավակարգի ամրապնդման համար», «Օրենքի հենարան», «Մարտական համագործակցության համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ներդրման համար», «Փրկության անունով համագործակցություն», «Անձնազոհություն և խիզախություն», «Պատվավոր քննիչ», «ՀՀ դատախազության 100-ամյակ»,ՌԴ քննչական կոմիտեի մեդալ՝ «Միջազգային համագործակցության ամրապնդման համար», ՌԴ քննչական կոմիտեի նախագահի, ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի գլխավոր դատախազների անվանական պարգևներ։
Ուսումնական դասընթացներ (2025/2026 ուս. տարի)
«Կյանքի դեմ ուղղված հանցագործությունների որակման հիմնախնդիրները»
(Մագիստրատուրա)
«Անչափահասների արդարադատության քրեաբանագիտական, քրեաիրավական և քրեադատավարական հիմնախնդիրները» (Մագիստրատուրա)