team

Ալավերդյան Լարիսա Ասատուրի

Դոցենտ

Նկարագիր

Կրթություն
1966 թ. – Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտ
Լրացուցիչ կրթություն, վերապատրաստում
2005 թ. –  ՌԴ Մոսկովյան ղեկավար աշխատողների մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման պետական ակադեմիա
Մասնագիտական հետաքրքրություններ
ինքնորոշման իրավունք, փախստականների միջազգային իրավունք
Աշխատանքային փորձ
1960–1965 թթ. – դաստիարակ Բաքվի թիվ 2 մանկատանը
1966–1967 թթ. – մաթեմատիկայի ուսուցիչ Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում
1967–1990 թթ. – Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներ (կրտսեր գիտաշխատողից մինչև բաժնի վարիչ), ինչպես նաև հաշվարկային կենտրոններ (բաժնի վարիչից մինչև տնօրենի տեղակալ)
1988–1991 թթ. – «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար
1991–1995 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի Արցախյան հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ
1995–2004 թթ., ինչպես նաև 2006–2007 թթ. – «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն
2004–2006 թթ. – ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
2007–2012 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
2002 թ.– մինչ օրս – Ռուս–Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ
Կանանց հանրապետական խորհրդի անդամ, ՀՀ Նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների հարցերի, Պաշտպանության նախարարությանն առընթեր անհայտ կորածների, պատանդների եւ զինգերիների հարցերի, Միգրացիայի եւ փախստականների  վարչությանը կից փորձագիտական խորհրդի,  ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի եւ աշխատանքային խմբի անդամ
Գիտակրթական և դասավանդողական փորձ՝ 65 տարի
ՌՀՀ-ում աշխատանքի ստաժ՝ 23 տարի
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն
Դասավանդվող առարկաներ (2025–2026 ուսումնական տարի)
«Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ. բովանդակություն և դատական ​​պրակտիկա» (Բակալավրիատ)
«Մարդու իրավունքների միջազգային իրավունքը և դրա իմպլեմենտացիայի առանձնահատկությունները ՀՀ ազգային օրենսդրությունում» (Բակալավրիատ)
«Միջազգային իրավունքի նորմերը, աղբյուրները և համակարգը» (Բակալավրիատ)
«Մարդու իրավունքներ» (Բակալավրիատ)
«Փախստականների միջազգային իրավունք» (Մագիստրատուրա)

 

Ֆայլեր